Փետրվար 07, 2018 18:45 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող Է մեկ միլիոն կյանք խլել. Լավրով

Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող Է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի ղեկավարները» մրցույթի եզրափակիչի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը: «Հուսով եմ, որ այդ սցենարը, որը, փորձագետների գնահատումներով, մինչեւ մեկ միլիոն, գուցե եւ ավելի կյանքեր կխլի, այնուամենայնիվ, չի իրագործվի, եւ ԱՄՆ-ն առնվազն կխորհրդակցի այն երկրների հետ, որոնց այդ իրադրությունը կվերաբերի, նախեւառաջ Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի ղեկավարության հետ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների խնդիրը ուժով լուծելու ԱՄՆ-ի փորձը կարող Է հանգեցնել ողբերգության: «Աշխարհի այդ տարածաշրջանում ուժի կիրառումն աղետալի կլինի»,-ընդգծել Է նա: Բացի այդ, նախարարը նշել Է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ աշխատում Է լիցքաթափել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  

 

Պիտակ