Գութերեշ. Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերը պատմական իրադարձություն են
https://parstoday.ir/hy/news/world-i83839-Գութերեշ._Հարավային_Կորեայի_ձմեռային_օլիմպիական_խաղերը_պատմական_իրադարձություն_են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերի շնորհիվ տարածաշրջանում լարվածությունը մեղմանալու պատճառով, կարելի է այս խաղերը պատմական իրադարձություն բնութագրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 03:51 Asia/Tehran
  • Գութերեշ. Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերը պատմական իրադարձություն են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերի շնորհիվ տարածաշրջանում լարվածությունը մեղմանալու պատճառով, կարելի է այս խաղերը պատմական իրադարձություն բնութագրել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը, որ մասնակցել էր Հարավային Կորեայի Փհենչհանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսությանը, ուրբաթ օրն ասել է. «Այս մրցաշարին Հյուսիսային Կորեայի մարզիկների մասնակցությունը խորհրդանշում է օլիմպիական ոգին և Կորեական թերակղզում լարվածության մեղմացման ուղղությամբ այս իրադարձության դերակատարությունը»:

«Հյուսիսային Կորեայի թերակղզում լարվածության մեղմացման համար բոլորը պիտի ջանք գործադրեն»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, միևնույն ժամանակ հայտնելով իր ուրախությունը՝ ձմեռային օլիմպիական խաղերում երկու Կորեաների մարզիկների միասնական դրոշի ներքո հանդես գալու կապակցությամբ :

Նկատի առնելով Կորեական թերակղզում լարվածությունների սրումն ու Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի շարունակական սպառնալիքները, ձմեռային օլիմպիական խաղերի այս շրջանը քաղաքական դիտորդների դիտանկյունից մեծ նշանակություն է ստացել, ինչը կարող է երկու Կորեաների միջև երկխոսության դուռ բացել:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկեցին փետրվարի 9-ին՝ տարբեր երկրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի մարզիկների մասնակցությամբ , Հարավային Կորեայի Փհենչհանում և կշարունակվեն մինչև փետրվարի 25-ը: