ՄԱԿ.«Իրանը հայտարարել է, որ Եմենում ռազմական ներկայություն չունի»
https://parstoday.ir/hy/news/world-i84449-ՄԱԿ._Իրանը_հայտարարել_է_որ_Եմենում_ռազմական_ներկայություն_չունի
ՄԱԿ-ի ԱԽ-ի կարգադրությամբ և այդ խորհրդի թիվ 2342 բանաձևի հիմունքով, Եմենի փորձագիտական կոմիտեն ստանձնել է Եմենի դեպքերի մասին հետաքննություն անցկացնելու պարտականությունը: Կոմիտեի 329 էջանոց զեկույցը հունվարի 26-ին հանձնվել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որը հրապարակվել է այսօր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 13:06 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Իրանը հայտարարել է, որ  Եմենում ռազմական ներկայություն չունի»

ՄԱԿ-ի ԱԽ-ի կարգադրությամբ և այդ խորհրդի թիվ 2342 բանաձևի հիմունքով, Եմենի փորձագիտական կոմիտեն ստանձնել է Եմենի դեպքերի մասին հետաքննություն անցկացնելու պարտականությունը: Կոմիտեի 329 էջանոց զեկույցը հունվարի 26-ին հանձնվել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որը հրապարակվել է այսօր:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, զեկույցւըմ Մանսուր Հադիի կառավարությունը հիշատակված է որպես Եմենի օրինական կառավարություն ու միևնույն ժամանակ նշված է է, որ Մանսուր Հադիի կառավարությունը ուշացումով դրական պատասխան է տվել որոշ շրջաններում ստուգումների անցկացնելու համար արված պաշտոնական դիմումներին և համապատասխան հնարավորություններ է ստեղծել:

Անդարդառնալով Եմենական ուժերին հրթիռներ տրամադրելու հարցով ԻԻՀ-ին ուղղված մեղադրանքներին ու Թեհրանի կողմից տրված պաասխանին, զեկույցի մեջ ասված է.«Պատասխանելով կոմիտեի նամակին Թեհրանը հայտարարել է, որ Եմենում ռազմական ներկայություն չունի, սակայն Սանաայում դիվանագիտական ներկայացուցիչ ունի, որ Եմենի ճգնաժամի քաղաքական ճանապարհով լուծման համար խորհրդատվություն է կատարում»:

Անցնող ամիսների ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը ցուցադրելով ինչ-որ հրթիռի մնացորդներ ջանքեր գործադրեց ապացուցել Իրանը հրթիռ է տրամադրել եմենական ուժերին: