Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել
https://parstoday.ir/hy/news/world-i84971-Նիգերիայում_զինյալների_հարձակումից_հետո_ավելի_քան_90_աշակերտուհի_է_անհայտ_կորել
Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 22, 2018 10:07 Asia/Tehran
  • Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել

Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել:

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո Նիգերիայի Յոբե նահանգի Դապչի գյուղերից ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հույս ունեմ՝ իմ դուստը մեկը չէ առևանգվածներից, մենք գիտենք, որ իննսուն աղջկա չեն գտել»,- ասել է ծնողներից մեկը։
Գյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Զինյալները բեռնատարներով են եղել, իրենց մոտ խոշոր տրամաչափի զենքեր են ունեցել։ Նրանք միանգամից գնացել են դպրոց և կրակ բացել ներսում գտնվող մարդկանց ուղղությամբ։
Տեղական իշխանությունները հերքում են առևանգման մասին լուրերը, սակայն արդեն իսկ սկսել են որոնողական աշխատանքները։

Panorama.am