Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել
Նիգերիայում զինյալների հարձակումից հետո ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել:
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո Նիգերիայի Յոբե նահանգի Դապչի գյուղերից ավելի քան 90 աշակերտուհի է անհայտ կորել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հույս ունեմ՝ իմ դուստը մեկը չէ առևանգվածներից, մենք գիտենք, որ իննսուն աղջկա չեն գտել»,- ասել է ծնողներից մեկը։
Գյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Զինյալները բեռնատարներով են եղել, իրենց մոտ խոշոր տրամաչափի զենքեր են ունեցել։ Նրանք միանգամից գնացել են դպրոց և կրակ բացել ներսում գտնվող մարդկանց ուղղությամբ։
Տեղական իշխանությունները հերքում են առևանգման մասին լուրերը, սակայն արդեն իսկ սկսել են որոնողական աշխատանքները։
Panorama.am