Փետրվար 23, 2018 03:11 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանը վերականգնել է աշխարհում իր ռազմական գերազանցությունը

Ռուսաստանի նախագահը հինգշաբթի օրը Հայրենիքի պաշտպանների օրվա մեծարման հանդիսության ժամանակ հայտարարեց, որ դաշնությունը զինված ուժերի ռազմական պատրաստվածության, որակի ու տեխնոլոգիաների տեսակետից վերականգնել է աշխարհում իր գերազանցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինն ընդգծեց. «Այսօր կարելի է վստահությամբ ասել, որ Ռուսաստանի անվտանգությունը լիարժեքորեն երաշխավորված է»:

Նա նաև խոստացավ, որ ապագայում կամրապնդվի Ռուսաստանի ռազմավարական միջուկային կանխարգելիչ հզորությունը:

Պուտինը հինգշաբթի օրը նաև ընդունեց Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Սերբիայի, Վենեսուելայի, Մոնղոլիայի ու Կատարի պաշտպանության նախարարներին:

Փետրվարի 23-ը Ռուսաստանի պաշտոնական օրացույցում ոչ-աշխատանքային օր է և հռչակված է Հայրենիքի պաշտպանի օր:

Այդ կապակցությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում զորայինների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվում:

Փետրվարի 23-ին Ռուսաստանի ժողովուրդն այցելելով պատերազմների ու հատկապես համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողներ, հարգում է նրանց հիշատակը:

Պիտակ