Փետրվար 23, 2018 17:30 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ընդգծել է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների զարգացման անհրաժեշտությունը

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ բալիստիկ հրթիռների զարգացման մասին:

Հյուսիս-կորեական «Ռոդոնգ Սինմուն» օրաթերթը գրել է.«Այս երկիրը զարգացնելով իր միջուկային մարտագլխիկներ կրող բալիստիկ հրթիռները, առաջընթաց է ապրում»:

Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության թերթը «հիմարություն» որակեց ամերիկացիների կողմից  այդ երկրին միջուկային զինաթափման ենթարկելու  ցանկությունը:«Փխենյանն  ունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավային բալիստիկ հրթիռներ և ջրածնային ռումբեր և պատրաստ է դիմագրավել ԱՄՆ-ի հավանական միջուկային հարձակմանը»․ գրել է թերթը:

Միացյալ Նահանգները և  նրա դաշնակիցները  նշանակալի  դեր ունեն Կորեական թերակղզում տիրող լարվածության սրման հարցում:

Պիտակ