Բրիտանացի լրագրող.«Լոնդոնի հակաիրանական մոտեցումն Արաբիային հաճոյանալու համար է»
https://parstoday.ir/hy/news/world-i85605-Բրիտանացի_լրագրող._Լոնդոնի_հակաիրանական_մոտեցումն_Արաբիային_հաճոյանալու_համար_է
Բրիտանացի լրագրողն ասել է.«Հակաիրանական բանաձևի նախագծի առաջարկով, Բրիտանիան փորձում է Եմենի ժողովրդի դեմ պատերազմի հարցում աջակցել Սաուդյան Արաբիային»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 12:47 Asia/Tehran
  • Բրիտանացի լրագրող.«Լոնդոնի հակաիրանական մոտեցումն Արաբիային հաճոյանալու համար է»

Բրիտանացի լրագրողն ասել է.«Հակաիրանական բանաձևի նախագծի առաջարկով, Բրիտանիան փորձում է Եմենի ժողովրդի դեմ պատերազմի հարցում աջակցել Սաուդյան Արաբիային»:

Թասնիմ գործակալության հաղորդմամբ, «Politics First» երկամսաթերթի գլխավոր խմբագիր Մարկոս Պապադոպոլոսն ասել է.«ԱՄՆ-ի կողմից այս առաջարկը նշանակում է Եմենի խաղաղ բնակիչների դեմ ամենասարսափելի պատերազմի շարունակման հարցում աջակցել Սաուդյան Արաբիային, որպեսզի Ռիադը և ի վերջո ԱՄՆ-ն կարողան Եմենում տիրող ուժը լինել»:

Բրիտանացի լրագրողը հավելել է.«Բրիտանիան ցանկանում է, որպեսզի շարունակվի Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը, քանի որ ավելի քան 6 մլրդ. ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք է վաճառել Սաուդյան Արաբիային այս պատերազմում օգտագործելու համար»:

«Բրիտանիայի կառավարությունը պետք է դատապարտվի միջազգային կառույցներում: Այդ երկիրն ու ԱՄՆ-ն աշխարհում մարդու իրավունքների մեծ խախտողներ են և նրանցից հետո հաջորդ տեղը պատկանում է Սաուդյան Արաբիային», շեշտել է Պապադոպոլոսը: