Մարտ 17, 2018 16:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ընդգծել են ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարն ընդգծել են, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան  ուրբաթ օրը Նյու Յորքում քննարկել են Հյուսիսային Կորեայի դեմ համատեղ ռազմավարական պլանը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել այդ պետության վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր միջուկային ծրագրի ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և Հարավային Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել են, որ  Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան միասնաբար դեմ են Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին:

Վերջին մի քանի օրերին Փհենյանը և  Վաշինգտոնը պայմանավորվել են հանդիպել երկու երկրների ղեկավարների մակարդակով՝ Կորեական թերակղզում ճգնաժամը լուծելու համար: 

Պիտակ