Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ 2007թ.-ին նրա ընտրական արշավի ֆինանսավորման գործով:
Le Monde կայքի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է Լիբիայի նախկին բռնապետ Մոաամար Քադաֆիի իշխանության կողմից նախագահական ընտրարշավի ֆինանսավորման մեղադրանքով:
Խոսքը50 մլն եվրոյի մասին է, որն իբր փոխանցվել է լիբիական վարչախմբի կողմից Սարկոզիի նախընտրական շտաբին:
Սարկոզին և նրա կուսակցությունը փորձել են փոփոխել բանկային հաշիվները` որպեսզի թաքցնեն 18 մլն եվրո գովազդային ծախսերը:
Սարկոզին մեղադրվում է նաև կաշառք վերցնելու, իր պաշտոնական դիրքն օգտագործելով անձնական ծախսեր իրականացնելու և պետական գաղտնիքները բացահայտելու մեջ:
Սարկոզիի դեմ գործ էր հարուցվել է 2012 թվականին, սակայն հետաքննությունը կասեցվել էր: