Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է
https://parstoday.ir/hy/news/world-i87054-Ֆրանսիայի_նախկին_նախագահը_ձերբակալվել_է
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ 2007թ.-ին նրա ընտրական արշավի ֆինանսավորման գործով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 12:01 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել է

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ 2007թ.-ին նրա ընտրական արշավի ֆինանսավորման գործով:

Le Monde կայքի հաղորդման համաձայն՝  Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է Լիբիայի նախկին բռնապետ Մոաամար Քադաֆիի իշխանության կողմից նախագահական ընտրարշավի ֆինանսավորման մեղադրանքով:

Խոսքը50 մլն եվրոյի մասին է, որն իբր փոխանցվել է  լիբիական վարչախմբի կողմից Սարկոզիի նախընտրական շտաբին:

Սարկոզին և նրա կուսակցությունը  փորձել են փոփոխել բանկային հաշիվները` որպեսզի թաքցնեն 18 մլն եվրո գովազդային ծախսերը:

Սարկոզին մեղադրվում է նաև կաշառք վերցնելու, իր պաշտոնական դիրքն օգտագործելով անձնական ծախսեր իրականացնելու և  պետական գաղտնիքները բացահայտելու մեջ:

Սարկոզիի դեմ գործ էր հարուցվել է 2012 թվականին, սակայն հետաքննությունը կասեցվել էր: