Ամերիկացի սենատորներին զայրացրել են Եմենի դեմ սաուդական ռեժիմի ոտնձգությունները
Արաբիայի գահաժառանգի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ Սենատի պատգամավորները հայտնել են Եմենի դեմ այդ ռեժիմի ոտնձգությունները շարունակվելու կապակցությամբ իրենց զայրույթը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Կրյուգերն ասել է.«Որոշ սենատորներ Մոհամմեդ Բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ բողոքել են Եմենի ժողովրդի նկատմամբ Ռիադի քայլերի դեմ»:
Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը ևս երեքշաբթի օրը քննադատել է Եմենում պատերազմի շարունակումը, ԱՄՆ-ին այդ պատերազմում Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեղսակիցը ճանաչելով: Նա Սենատի անդամներին կոչ է արել կանխել այդ քայլերը:
«Եմենում 23 միլիոն հոգի ապրում է ծանր պայմաններում, երկրում ավելի քան 3 միլիոն հոգի անօթևան են, ևս 1.5 միլիոն հոգի նույնիսկ խմելու ջուր չունի».-ասել է Սանդերսը:
Ամերիկացի սենատորի խոսքերով, դա Թրամփի կառավարության աջակցությամբ Եմենի դեմ Արաբիայի ատնձգության հետևանքն է: