Մարտ 28, 2018 11:36 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը շեշտել է, որ  Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պետք է փոխեն իրենց  դիրքորոշումները

Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարևորել է Փխենյանի նկատմամբ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունը:

ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Կիմ Չուն Ընը երեքշաբթի օրը Պեկինում ունեցած ելույթում Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորումը պայմանավորել է  Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի կողմնորոշումների փոփոխությամբ, ավելացնելով. «Եթե Սեուլի և Վաշինգտոնի ղեկավարները բարյացակամություն դրսևորեն, ապա հնարարվոր կլինի նրանց հետ բանակցել»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը երեքշաբթի օրը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ: Հանդիպման ժամանակ նա ասել է, որ Կորեական թերկաղզու ճգնաժամի կարգավորման լուծում է փնտրում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի Պեկին կատարած ոչ-պաշտոնական այցը տեղի է ունեցել Չինաստանի նախագահի հրավերով:

Այցն իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական հանդիպումից առաջ: Հանդիպումը կայանալու է 2018 թվականի մայիսին:

 

Պիտակ