Դոնալդ Թրամփը մտադիր է արտաքսել շուրջ երկու միլիոն ապաստանյալների
(last modified Mon, 02 Apr 2018 02:21:03 GMT )
Ապրիլ 02, 2018 06:51 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը մտադիր է արտաքսել շուրջ երկու միլիոն ապաստանյալների

ԱՄՆ նախագահը կիրակի օրը հայտարարել է, որ բացառում է նախկին վարչակազմի հովանավորության տակ առնված շուրջ մեկ միլիոն 800 հազար ապաստանյալների ԱՄՆ-ում բնակվելը և պահանջել է սահմանային վերահսկողության ավելի խիստ քայլեր ձեռնարկել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու շուրջ Կոնգրեսի դեմոկրատական անդամների հետ ամիսներ տևած բանակցությունները ձախողելուց հետո, Թրամփն իր թուիթերյան էջում գրել է. ««Դաքա»-ի օրենքի շուրջ համաձայնությունը բացառվում է»:

«Դաքա»-ի օրենքն ընդունվեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության շրջանում և իր հովանավորության տակ վերցրեց այն միգրանտներին, ովքեր մանուկ հասակում էին մուտք գործել ԱՄՆ:

Ամերիկյան ԶԼՄ-ներում «Երազողներ» կոչումն ստացած այդ անձանց ճակատագրի վերաբերյալ քննարկումների արդյունքում բյուջեի օրինագծի շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց: Արդյունքում,  պատճառով վերջին ամիսներին ԱՄՆ կառավարության աշխատանքը մի քանի անգամ արձակվեց:

Բյուջեի վերջնական օրինագիծն առանց «Դաքա»-ի օրենքի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք բերվելու, ի վերջո անցած շաբաթ ստորագրվեց Թրամփի կողմից և օրենքի ուժ ստացավ:

ԱՄՆ-ի ընթացիկ տարվա բյուջեի օրենքում անտեսվել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերի խոշոր մի բաժինն, ինչն էլ զայրույթ է պատճառել Թրամփին: