Ապրիլ 02, 2018 17:09 Asia/Tehran
  • Ռուսաստանը հաջողությամբ ՀՀՊ համակարգի հրթիռ է փորձարկել

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հակահրթիռային պաշտպանական նոր համակարգի փորձակումը հաջող է անցել: Համակարգը կիրառվելու է միջուկային ռումբերի ոչնչացման համար:

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ համակարգը կարող է ոչնչացնել միջուկային ռումբը:

Ըստ աղբյուրի, հրթիռն արձակվել է Ղազաստանում գտնվող Սարի-Շագան բազայից:

Ինչպես հայտարարել է նախարարությունը, նոր հրթիռը կարող է արձակումից վայրկյաններ անց, խոցել բալիստիկ թիրախը:

ՌԴ հրթիռային ու ավիապաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Անդրե Պրեխոդկոն ասել է, որ հրթիռն արձակվել է եղանակային անբարենպաստ պայմաններում:

Ռուսաստանի նոր հրթիռային համակարգն ունի 100 կմ հեռահարություն և կարող է խոցել մինչև 30 մետր բարձրության վրա միջմայցամաքային, բալիստիկ և միջուկային մարտագլխիկները:

Նոր հրթիռային համակարգը  տեղակայվելու է Մոսկվայում : 

 

Պիտակ