Ապրիլ 12, 2018 07:24 Asia/Tehran
  • Պուտինը մտահոգություն է հայտնել համաշխարհային անվտանգության կապակցությամբ

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել համաաշխարհային անվտանգության կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Աշխարհում տիրող իրավիճակը մտահոգիչ է և միջազգային ասպարեզում խառնաշփոթ վիճակը սրվում է»:

Նշելով, որ միջազգային իրավիճակն ամեն օր ավելի է սրվում Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ առողջ միտքն ու տրամաբանությունը կգերազանցեն և համաշխարհային հարաբերությունների համակարգը կայուն ու կանխատեսելի կդառնա:

«Ռուսաստանը շարունակելու է ջանք գործադրել համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ և լիարժեքորեն հավատարիմ է մնալու իր ստանձնած միջազգային պարտավորություններին»,-հայտարարելէ Պուտինը:

Թեև Ռուսաստանի նախագահը որևէ երկրի անունը չի նշել,  սակայն այս պահին Դումա քաղաքի դեմ քիմիական հարձակման պատրվակով Սիրիայի դեմ հարձակման համար ԱՄՆ-ի սպառնալիքների հետևանքով միջազգային լարված վիճակ է տիրում:

 

Պիտակ