Ապրիլ 15, 2018 12:05 Asia/Tehran
  • Պուտին .«Սիրիայի վրա հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է»

ՌԴ նախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա հարձումը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենքների խախտում:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինն այդ խոսքերն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Հեռախոսազրույցում, Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ոտնձգությունից հետո այդ երկրի զարգացումների ընթացքը:

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները նաև ցանկացել են, որ իրենց երկրներն առավել ակտիվ մասնակցություն ունենան Սիրիայի իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորման հարցում:

Շաբաթ օրը Պուտինը Սիրիայի վրա հրթիռային հարձակումն անվանել է «Անկախ մի երկրի դեմ ոտնձգություն»  , ասելով.«Ռուս փորձագետները և Դումայի բնակիչները չեն նշել, որ Սիրիայի բանակը քաղաքի դեմ քիմիական հարձակում է իրականացրել»:-

Պիտակ