Ապրիլ 18, 2018 06:52 Asia/Tehran
  • Շվեդիայում բացվել է առաջին ճանապարհը, որը լիցքավորում է երթևեկող էլեկտրամեքենաները

Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին էլեկտրականացված ճանապարհը, որը լիցքավորում է փողոցով երթևեկող էլեկտրական տրանսպորտային միջոցները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավտոմայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը միացնում է Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանի հետ: Ճանապարհի հատվածի երկարությունը կազմում է մոտ երկու կիլոմետր:
Ճանապարհը բաժանված է 50 մետր երկարությամբ հատվածների, որոնցով հոսանքն անցնում է միայն այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոց է անցնում դրանց վրայով: Եթե ավտոմեքենան կանգ է առնում, հոսանքն անջատվում է:
ERoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրենը մեկնաբանում է, որ մակերևույթին էլեկտրականություն չկա, այն գտնվում է 5-6 սմ խորություններում: Նշվում է, որ ճանապարհով կարելի է բոկոտն քայլել:
Շվեդիայի իշխանությունները նպատակ ունեն մինչև 2030 թվականը ձերբազատվել ածխաջրածնային վառելիքից:

Tert.am

 

Պիտակ