Ապրիլ 19, 2018 17:55 Asia/Tehran
  •  ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ պատրաստ է հետաքննություն անցկացնել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներում

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է, որ եթե Վաշինգտոնն ու Պհանյանը համաձայնության հասնեն, ապա կազմակերպությունը պատրաստ է հետաքննություն անցկացնել Հյուսիսային Կորեայում:

 Գերմանական Դոյչե Զայտունգ թերթին տված հարցազրույցում, Յուկիա Ամանոն ասել է. «Եթե Հյուսիսային Կորեան համաձայնվի դադարեցնել միջուկային ծրագրերը, ապա դժվար չի լինի ապամոնտաժել այն օբյեկտը, որը տեխնիկապես հնարավոր է»:

Ամանոն ասել է, որ անհրաժեշտ է հստակ պայմանավորվածություն և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մի քանի շաբաթվա ընթացքում կարող են վերսկսել իրենց աշխատանքը Հյուսիսային Կորեայում:

Վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ասել է. «Այդ ծրագիրը չի փոխփոխվել, բայց այժմ երկխոսության ժամանակն է»:

2017 թվականին Կորեական թերակղզու վրա Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները հանգեցրին Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումների շարունակմանն ու ընդլայնմանը:

Պիտակ