Ապրիլ 20, 2018 19:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղեկացմամբ՝ այդ երկիրը շարունակում է Հյուսիսային Կորեայի զինաթափման ջանքերը:

Հեդեր Նոերթն ասել է.«Վաշինգտոնը ձգտում է զինաթափման հարցով բանակցել Հյուսիսային Կորեայի հետ: Այդ կապակցությամբ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել»:

«ԱՄՆ-ը Կորեաների հետ բանակցությունների հետ կապված մտահոգություն չունի և կողմ է այդ երկրի երկրի միջև հարաբերությունների բարելավմանը». ավելացրել է Նոերթը:

Երկու Կորեաների ղեկավարներն առաջիկա ուրբաթ օրը հանդիպելու են: Վերջին 11 տարիների ընթացքում սա երկու երկրի պետայրերի առաջին հանդիպումն է:

Պիտակ