Ապրիլ 21, 2018 07:13 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան դադարեցրեց իր հրթիռային ու միջուկային փորձարկումները

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը շաբաթ վաղ առավոտյան հայտարարեց, որ այդ երկիրը շաբաթ օրվանից դադարեցնում է իր հրթիռային ու միջուկային փորձարկումները և փակում երկրի հյուսիսում գտնվող միջուկային փորձարկումների կենտրոնը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս որոշումն ընդունվել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորների կուսակցության կենտրոնական կոմիտեի տարեկան նստաշրջանում:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական գործակալությունը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Փխենյանն այլևս միջուկային ու հրթիռային փորձարկումների կարիքը չի զգում, քանի որ միջուկային սպառազինության արտադրության գործընթացը լրացվել է»:

Հյուսիսային Կորեան այն պայմաններում է հայտարարում իր միջուկային ու հրթիռային փորձարկումները դադարեցվելու մասին, երբ առաջիկա ուրբաթ օրը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Ջաե-ինի հանդիպումը:

Կիմ Չեն Ընը մայիսին կամ հունիսի սկզբին ծրագրում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Պիտակ