Մայիս 08, 2018 18:50 Asia/Tehran
  • Հանդիպել են Հյուսիսային Կորեայի առաջնորդը և Չինաստանի նախագահը

«Շին հուա» գործակալությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի Չինաստան կատարած այցը, հայտարարելով.«Չինաստանի Դալիան քաղաքում կայացել է Կիմ Չունգ Ընի և Շի Ջին Պինգի հանդիպումը:

Երեքշաբթի օրը Չինաստանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է. «Եթե արևմտյան երկրները՝ այդ թվում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականություն չորդեգրի, այդ երկիրը միջուկային զենքի կարիք չի ունենա»:

Ասվում է, թե հանդիպմանը Կիմ Չունգ Ընը Շի Ջին Պինգին ասել է.«Եթե դադարեցվեն Հյուսիսային Կորեայի դեմ անվտանգության սպառնալիքները և թշնամական քաղաքականությունները, ապա կարելի է իրականացնել զինաթափման ծրագիրը»:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ իր առաջիկա հանդիպմանը, Հյուսիսային Կորեայի առաջնորդն  ասել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի հետ բանակցության արդյունքում հաստատել փոխվստահության հարաբերություններ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը և ԱՄՆ նախագահը մայիսին կամ հունիսի սկզբում հանդիպում են ունենալու: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ ամերիկացի պետայրերը մշտապես փորձել են Հյուսիսային Կորեային աշխարհին ուղղված սպառնալիք ներկայացնել:

Պիտակ