Մայիս 09, 2018 18:49 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեայն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ երկու երկրի պաշտոնատարների հադիպման շեմին բանակցությունների մթնոլորտը թունավորելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը,

Անդրադառնալով Փխենյանի դեմ ճնշումները մեծացնելու ամերիկացի միլիտարիստների հայտարարություններին, Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն պետք է  խուսափի բանակցությունների մթնոլորտը թունավորող քայլերից»:

Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցությունը հավելել է.«Եթե ԱՄՆ-ն շարունակի Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականություն վարել, իր անվտանգությունը կդնի վտանգի տակ»:

Մոտ ապագայում նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն մշտապես փորձում է Հյուսիսային Կորեային սպառնալիք ներկայացնել աշխարհի համար:

Պիտակ