Մայիս 25, 2018 11:47 Asia/Tehran
  • Պենտագոնը սպառնացել է Հյուսիսային Կորեային

Շարունակելով Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականությունները, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է Փխենյանին:

Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի հետ կապված զարգացումները, առաջիկա օրերին ԱՄՆ-ն իր դաշնակիցների համագործակցությամբ քայլեր է ձեռնարկելու Փխենյանի դեմ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.«Շարունակվում են բանակցությունները Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի հաջորդ քայլերի շուրջ և մանրամասները կհայտարարվեն գալիք շաբաթ»:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին նամակ հղելով, չեղարկել է հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը:

Պիտակ