Մայիս 27, 2018 07:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն իրավունք չունի Թուրքիային արգելել գնել «Էս-400»- ՀՊՀ . Պուտին

Ռուսաստանի նախագահը շաբաթ օրն ընդգծել է. «ԱՄՆ-ն իրավունք չունի «Էս-400»-ի գնման հարցում արգելք հանդիսանալ Թուրքիայի համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. ««Էս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման հարցում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշումն անօրինական է»:

Թուրքիային «Էս-400» համակարգ վաճառելու մասին պայմանագիրը ստորագրվեց 2017 թվականի դեկտեմբերին:

Ռուսաստանի պաշտպանական սպառազինության արտահանման պետական ընկերության տնօրենը վերջերս տեղեկացրել էր Թուրքիային հանձնվելիք «Էս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրության աշխատանքն սկսվելու մասին:

Ալեքսանդր Միխեևը նշել էր, որ Թուրքիային «Էս-400» համակարգ հանձնելու պայմանագիրը գործադրման փուլ է անցել: Նա հավելել էր. «Ռուսաստանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորությանը»:

ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է, որ եթե Ռուսաստանից «Էս-400» համակարգ ստանա, Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների կենթարկվի:

 

Պիտակ