Սաուդյան կոալիցիան Եմենի հյուսիսում տասնյակ կոտորածներ է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/world-i92552-Սաուդյան_կոալիցիան_Եմենի_հյուսիսում_տասնյակ_կոտորածներ_է_իրականացրել
Եմենի մարդու իրավունքների և ազատությունների խորհուրդը քողազերծել է Եմենի Սաադե նահանգում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2018 14:50 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան Եմենի հյուսիսում տասնյակ կոտորածներ է իրականացրել

Եմենի մարդու իրավունքների և ազատությունների խորհուրդը քողազերծել է Եմենի Սաադե նահանգում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունները:

Զեկույցում Եմենի մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում սաուդյան կոալիցիան Եմենի Սաադե նահանգում ավելի քան 70 անգամ կոտորել է մարդկանց և տասնյակ միլիարդ դոլարների վնաս է պատճառել այդ տարածքին:

Մամլո ասուլիսում Եմենի մարդու իրավունքների և ազատությունների խորհրդի ղեկավար Ալի Ալ-Մոթմայեզն ասել է. «Վերջին երեք տարիների ընթացքում միջազգային հանրության լռության ներքո Սաադե նահանգում ցեղասպանություն է տեղի ունեցել»:

Նա նշել է, որ մինչ օրս ոչ-ոք չի կարողացել ներկայացնել Սաադե նահանգի զոհերի ու վիրավորների ճշգրիտ թիվը, սակայն տվյալները ավելի քան 8 հազար եմենցների զոհվելու և վիրավորվելու մասին են վկայում: