Մայիս 31, 2018 19:39 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի պաշտոնյաների բանակցությունները Նյու Յորքում

Նյու Յորքում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության եւ Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդի տեղակալի հանդիպումը:

Ֆարս լրատվական գործկալության հաղորդման համաձայն,  հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպոն եւ Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդի տեղակալ  Քիմ Յունգ Չուլը քննարկել են Փխենյանի միջուկային ծրագրի հարցը:

ԱՄՆ պետքարտուղարը եւ Հյուսիսային Կորեայի փոխնախագահը քննարկել են նաև ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

ԱՄՆ-ի պետքարտուղարը և  Քիմ Յունգ Չուլը Նյու Յորքում կայացած գաղտնի ընթրիքի ժամանակ խոսել են առկա խնդիրների շուրջ, սակայն հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Նյու Յորքի նիստերը տեղի են ունենում այն բանից հետո, երբ 2018 թ.-ի ապրիլին և մայիսին Հյուսիսային Կորեայում անցկացվաց ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի բարձր մակարդակի բանակցությունները, որի նպատակն էր վերականգնել  Վաշինգտոնի եւ Փխենյանի միջև հարաբերությունները:

Պիտակ