Հունիս 01, 2018 05:51 Asia/Tehran
  • Մեզ պարտավորված ենք զգում միջուկային ապազինման հարցում. Հյուսիսային Կորեայի առաջնորդ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փխենյան ուղևորված Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Կորեական թերակղզին միջուկային սպառազինությունից մաքրելու իր ստանձնած պարտավորությունը:

Համաձայն Հյուսիսային Կորեայի լրտավական գործակալության հաղորդման, Կիմ Չեն Ինը հինգշաբթի օրը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Չնայած տարածաշրջանում որոշ ոչ-կառուցողական տեղաշարժերին, թերակղզու միջուկային ապազինման  Փխենյանի ցանկությունը շարունակում է ուժի մեջ մնալ»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հույս է հայտնել, որ տարաձայնությունները քայլ առ քայլ կվերանան և կառուցողական բանակցությունների միջոցով հնարավոր կլինի լուծում գտնել խնդիրների համար:

Փխենյանում Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը տեղեկացնելով երկու Կորեաների միջև պայմանավորվածությունների գործադրման ուղղությամբ Ռուսաստանի համագործակցության պատրաստակամության մասին, Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել է այցելել Ռուսաստան, ինչին վերջինս դրական է պատասխանել:

Ամիսներ տևած կանխատեսումներից հետո՛ Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստվում է հունիսի12-ին՝ Սինգապուրում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Սպիտակ տունը պահանջում է Հյուսիսային Կորեայի միջուկային բոլոր ծրագրերի չեղարկումը, սակայն վերլուծաբանների համոզմամբ, քանի դեռ Փխենյանն անվտանգության բավարար երաշխիքներ չի ստացել, նման քայլի չի գնա:

Պիտակ