Հունիս 01, 2018 17:13 Asia/Tehran
  • Կանադայի հակադարձ քայլերը ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դաշտում

Վաշինգտոնի կողմից պողպատի ու ալյումինի ներկրումների համար մաքսատուրքեր սահմանելու քայլին պատասխանելով, Կանադան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 12 մլրդ. 800 մլն. դոլարի ապրանքների համար:

Հինգշաբթի օրը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մամուլի ասուլիսում հայտնել է. «ԱՄՆ-ի կողմից պողպատի ու ալյումինի ներկրումների համար մաքսատուրքեր սահմանումն անընդունելի ու անհանդուրժելի վիրավորական քայլ էր կանադացի այն բանակայինների նկատմամբ, որոնք ամերիկացիների կողքին պատերազեցին և զոհվեցին: Այդ քայլով Վաշինգտոնը վնասել է Կանադա-ԱՄՆ վաղեմի գործընկերությանն ու բարեկամությանը»:

Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդն այդ կապակցությամբ ասել է.«ԱՄՆ-ի դեմ Կանադայի պատասխանը լինելու է համապատասխան և իրագործվելու է հուլիսի մեկից»:

Կանադայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ իր երկիրը North American Free Trade Agreement ՝ NAFTA Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի համաձայն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ձեռնոց է նետելու ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին:

Ավելի վաղ, Վաշինգտոնը մաքսատուրքերից զերծ էր պահել Կանադային և Մեքսիկային, որպեսզի նրանց հնարավորություն տա Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնել, սակայն հինգշաբթի օրը ԱՄՆ առևտրի նախարար Վիլբեր Ռասը հայտարարեց, որ Եվրամիության, Կանադայի ու Մեքսիկայի համար սահմանած պողպատի ու ալյումինի ներկրումների  մաքսատուրքերը գործադրվելու են ԱՄՆ տեղական ժամանակով ուրբաթ առավոտյանից:

Պիտակ