Հունիս 02, 2018 17:02 Asia/Tehran
  • Կանադայի բողոքը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը

Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Օտտավան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Վաշինգտոնի կողմից մաքսատուրքեր սահմանելու որոշման վերաբերյալ:

Deutsche Welle-ի հաղորդման համաձայն՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիանիա Ֆրիլենդը հայտարարել է, որ Կանադան մի շարք երկրներից պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Կանադայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ իր երկիրը North American Free Trade Agreement ՝ NAFTA Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի համաձայն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ձեռնոց է նետելու ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին:

ԱՄՆ-ը հայտարարել է հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից և Մեքսիկայից ալյումինի և պողպատի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանմանման մասին:

Վաշինգտոնի կողմից պողպատի ու ալյումինի ներկրումների համար մաքսատուրքեր սահմանելու քայլին պատասխանելով, Կանադան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 12 մլրդ. 800 մլն. դոլարի ապրանքների համար: 

Պիտակ