Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչությունների ենթադրյալ մեղսակիցների են ձերբակալել
Մարտ 23, 2016 10:39 Asia/Tehran
Գերմանիայի ոստիկանությունն Ավստրայի հետ սահմանին Կոսովոյից երեք անձի է ձերբակալել, որոնց կասկածում են Բրյուսելումահաբեկչական ակտերի կազմակերպման մեջ: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
«Կասկածյալների նկատմամբ տարվում է քննություն, քանի որ մենք տեղեկություններ ենք ստացել, որ նրանք կարող են պետության դեմ լուրջ հանցագործություններ կազմակերպել», - հայտնել է Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ չկան ապացույցներ, որ ձերբակալվածները որևէ առնչություն ունեն բրյուսելյան դեպքերի հետ, սակայն նման հավանականությունը չի կարելի բացառել:
7or.am
23/3/2016
Պիտակ