Հունիս 08, 2018 13:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը սոցցանցերի աշխատանքը սահմանափակելու մտադրություն չունի Պուտին

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դաշնությունը սոցցանցերի աշխատանքը սահմանափակելու որևէ մտադրություն չունի:

Համաձայն «Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միևնույն ժամանակ ասել է, որ մտահոգություններ գոյություն ունեն կապված «Թելեգրամ»-ի ու մյուս սոցիալական  ցանցերի աշխատանքի հետ կապված, որոնց նկատմամբ դժվար կարելի է վերահսկողություն իրականացնել:

Պուտինը «Յություբ»-ի, «Ինսթագրամ»-ի ու սոցիալական այլ ցանցերի արգելափակման վերաբերյալ լուրերի կապակցությամբ ասել է, որ դրանք սահմանափակելու  ծրագիր չունի:

Ռուսաստանի նախագահն ընդգծելով, որ ժողովրդի անվտանգության հետ կապված մտահոգություն ունի, հավելել է, որ որպես անվտանգության սպա, իր փորձից ելնելով հավատացած է, որ ամենահեշտ գործն արգելափակելը, իսկ ամենադժվար գործն առավել քաղաքակիրթ միջոց որոնելն է:

Ռուսաստանի նախագահը նաև խոստացել է, որ այդ երկրի պաշտոնատարներից կպահանջի ահաբեկչության և հատկապես առնցանց ԶԼՄ-ներում նրանց կապերի միջոցների դեմ պայքարի նոր ուղիներ գտնել: 

Պիտակ