Հունիս 10, 2018 07:30 Asia/Tehran
  • Թրամփը չեղյալ հայտարարեց Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի հաղորդագրության տակ դրած ստորագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի վաղ առավոտյան կատարած թուիթերյան գրառման մեջ հայտարարեց, որ արձագանքելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի հայտարարություններին հետ է վերցնում Քվեբեկում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության տակ դրած ստորագրությունը:

Կանադայի վարչապետը  շաբաթ երեկոյան Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահին զգուշացրել է, որ եթե շարունակի անարդար մաքսատուրքեր գանձել, Կանադան առանց տատանվելու պատասխան քայլի կդիմի:

Թրոդոն այդ սպառնալիքը հնչեցրել է հակազդելով ԱՄՆ ներկրվող պողպատից ու ալյումինից ծանր մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի վերջին քայլին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփը սխալ է համարել Կանադայի վարչապետի այդ հայտարարությունները և ասել է, որ Թրոդոն այս նիստում թույլ ու անվստահելի է երևացել:

Թրամփն ընդգծել է, որ Կանադան ծանր մաքսատուրքեր է գանձում ամերիկյան ընկերություններից, ֆերմերներից ու արդյունաբերողներից: Նա հավելել է,  որ Մեծ Յոթնյակում ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հրահանգել է չհաստատել այդ խմբի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը:

Պիտակ