Հունիս 10, 2018 18:45 Asia/Tehran
  • Ֆրանս 24.«Կանադայի նիստը Յոնթյակի խմբի վերջին նիստն էր»

Ֆրանս 24 հեռուստաընկերությունը հաղորդել է, որ նիստի անցկացման ընթացքում խոսվել է առանց ԱՄՆ-ի Յոթնյակի խմբի մասին և այդպիսով խումբը փլուզման շեմին է գտնվում:

Հաղորդման համաձայն, Նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է.«Յոթնյակի խմբի վեց անդամներն ավելի հզոր են ԱՄՆ-ից»:

Յոթնյակի խմբի 44-րդ վեհաժողովը կայացել է հունիսի 8-ին և 9-ին՝ Կանադայի Քվեբեկ նահանգի Լա Մալբա քաղաքում: 

Հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից դաշնակիցների դեմ պողպատի և ալյումինի մաքսատուրքերի կիրառման   քայլը, Յոթնյակի խմբի վեհաժողովում լարվածություն էր նկատվում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է Յոթնյակի վեհաժողովը և Թուիթերում հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Յոթնյակի հաղորդագրության տակ դրած իր ստորագրությունը:

Պիտակ