Հունիս 13, 2018 06:49 Asia/Tehran
  • Կանադան պատրաստ է դիմակայել Թրամփի անկանխատեսելի վերաբերմունքին

Կանադայի ԱԳ նախարարը աննականխատեսելի Է բնութագրեԼ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքը և հայտարարեց, որ Կանադան իրեն պատրաստում է ցանկացած սցենարի համար:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քրիստինա Ֆրիլանդը Վաշինգտոն կատարելիք իր այցի սեմին հայտարարել է. «Ի հետևումն մեքենաշինության և կաթնամթերքի արդյունաբերության հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքների, Կանադան պատաստ է ցանկացած սցենարի»:

Միևնույն ժամանակ, Կանադայի խորհրդարանի պատգամավորները, ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո հանդես են եկել  ի պաշտպանություն վարչապետ Ջասթին Թրյուդոի:

Թրյուդոյի դեմ Թրամփի հարձակումները սկսվեցին նրանից հետո, երբ վերջինս Կանադայի Քվեբեկ նահանգում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից հետո մամուլի մի ասուլիսում ասաց, որ կանադացիները որևէ մեկին թույլ չեն տա  կարգադրել իրենց:

Թրամփը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից հեռանալուց հետո Ջասթին Թրյուդոի կաշկանդված ու թույլ անձ բնութագրեց և հետ վերցրեց գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրության տակ դրած իր ստորագրությունը:

Պիտակ