Հունիս 16, 2018 13:02 Asia/Tehran
  • Կանադացիները սատարում են ամերիկյան ապրանքների բոյկոտին

Օտտավայի եւ Վաշինգտոնի միջև առաջացած լարվածության ֆոնին, վերջերս կատարված սոցարցման արդյունքների արդյունքները ցույց են տալիս, որ կանադացիների 70 տոկոսը կողմ է ամերիկյան ապրանքները բոյկոտելուն:

Ռոյետերզի հաղորդման համաձայն՝ «Իփսուս» կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ կանադացիների 85% -ը և ամերիկացիների 72% -ը աջակցում են NAFTA ազատ առևտրի համաձայնագրին, երկու երկրներում հարցվածների 44% -ը կարծում է, որ առևտրի համաձայնագրի երկարաձգումը նրանց օգտին է: 

Սա այն դեպքում երբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բանակցել NAFTA պայմանագրի փոփոխության համար: Նա նոր մաքսային սակագներ է սահմանել Կանադայից և այլ երկրներից պողպատի ու ալյումինի ներմուծման  վրա:

Ըստ Իփսուս-ի ֆրանսիական ինստիտուտի հարցումների, կանադացիների ավելի քան 80 տոկոսը և ամերիկացիների 70 տոկոսը մտահոգված են երկու երկրների միջև լարվածության պատճառով:

Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդոն զգուշացրել է ԱՄՆ նոր սակագների համար պատասխան տալու մասին, իսկ կանադացիների 79% -ը աջակցում է կառավարության քայլին:

Պիտակ