Հուլիս 03, 2018 13:17 Asia/Tehran
  • Կանադական կայքը քննադատել է Կանադայի նախկին վարչապետի ներկայությունը  մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստում

National post կանադական լրատվական կայքը քննադատել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստում այդ երկրի նախկին վարչապետ՝ Ստեֆան Հարփերի ներկայությունը և ելույթը: National post գրել է, որ նա այդ նիստին է մասնակցել այն դեպքում, երբ իր կառավարությունն ահաբեկչական էր համարում այդ խմբավորումը:

Անդրադառնալով մարդկության դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբի ոճրագործություններին, կանադացի լրագրող Սամիրա Մահյեդդին խիստ քննադատել է այդ նիստում Հարփերի ներկայությունը:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը տարեկան նիստեր է կազմակերպում իր քարոզչական նպատակների համար և մեծ գումարներ է հատկացնում արևմտյան պաշտոնատարներին՝ իր նիստերին մասնակցելու և ելույթ ունենալու համար:

Շաբաթ օրը Փարիզում կայացել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հերթական նիստը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը ևս տարիներ առաջ մասնակցել է այդ խմբավորման նիստին:

Պիտակ