Միջերկրականում ավելացել են փախստականների մահվան դեպքերը
https://parstoday.ir/hy/news/world-i95366-Միջերկրականում_ավելացել_են_փախստականների_մահվան_դեպքերը
Միջերկրական ծովով անցնելիս փախստականների մահվան դեպքերն ավելացել են: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիտեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 08, 2018 18:58 Asia/Tehran
  • Միջերկրականում ավելացել են փախստականների մահվան դեպքերը

Միջերկրական ծովով անցնելիս փախստականների մահվան դեպքերն ավելացել են: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիտեն:

Ֆրանս Պրես գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիտեն հայտարարել է.«2018թ. Միջերկրական ծովից Եվրոպա գաղթած փախստականների թիվը նվազել է և զգալիորեն ավելացել է Միջերկրական ծովում նրանց մահվան դեպքերը»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիտեին և միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն 2018թ. սկզբից առ այսօր միջերկրական ծովում մահացել է ավելի քան 1400 փախստական:

2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում Միջերկրական ծովից անցնել փորձող ցանկացած 19 հոգուց մեկը մահացել է:

Ներգաղթի ճգնաժամի դեմ պայքարելու հարցով ԵՄ-ը կանգնած է լուրջ քաղաքական լարվածության առաջ, եւ այս ճգնաժամի բերումով խորը տարաձայնություններ են առաջացել միության մեջ: