Վրաստանում անցկացվել է նավթատար և գազատար խողովակաշարերի պաշտպանության զորավարժությունը
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ ուժերը նավթատար և գազատար խողովակաշարերի պաշտպանության զորավարժություն են անցկացրել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ ուժերն զորավարժության ընթացքում համապարփակ առաքելություններ են իրականացրել այդ երկրում ռազմավարական նշանակություն ունեցող նավթատար և գազատար խողովակաշարերի պաշտպանության համար:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության նավթատար և գազատար խողովակաշարերի պաշտպանության պետական կառույցին է վերապահված Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթատար ու Հարավային Կովասի գազատար խողովակաշարերի և Սուպսա նավթային տերմինալի պաշտպանության պատասխանատվությունը:
Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթատար խողովակաշարը Ադրբեջանի նավթն ու գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրում է համաշխարհային շուկաներ:
British Petrolum ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքում այս խողովակաշարի կառուցման կապալառուն: