ԱՄՆ արդարադատության նախարարը գաղթականներին անհապաղ վտարելու հրաման է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i96973-ԱՄՆ_արդարադատության_նախարարը_գաղթականներին_անհապաղ_վտարելու_հրաման_է_արձակել
ԱՄՆ կառավարության հակամիգրացիոն քաղաքականության ուղղությամբ, այդ երկրի արդարադատության նախարարը մի հրամանով պահանջել է անհապաղ երկրից վտարել անօրինական ներգաղթյալներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 17, 2018 17:04 Asia/Tehran
  • ԱՄՆ արդարադատության նախարարը գաղթականներին անհապաղ վտարելու հրաման է արձակել

ԱՄՆ կառավարության հակամիգրացիոն քաղաքականության ուղղությամբ, այդ երկրի արդարադատության նախարարը մի հրամանով պահանջել է անհապաղ երկրից վտարել անօրինական ներգաղթյալներին:

Իմիգրացիայի դատարաններին ուղղված Ջեֆ Սեշնսի հրամանը խիստ քննադատությունների է արժանացել:

Ըստ հրամանագրի սահմանափակվել են իմիգրացիայի դատավորների լիազորությունները: Նրանցից պահանջվում է զերծ մնալ ներգաղթյալների գործերի քննության ընթացքը ձգձգելուց:

ԱՄՆ իմիգրացիոն դատարաններն աշխատում են արդարադատության նախարարությանը կից: Նրանց որոշումներին կարող է միջամտել գլխավոր դատախազը:

Սեշնսը մշտապես միջամտել է դատարանների գործերին: Նախորդ արդարադատության նախարարները նման մոտեցում չեն ունեցել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականություն ՝ նպատակ ունենալով երկրից վտարել գաղթականներին կամ կանխել  նրանց մուտքը :