Օգոստոս 19, 2018 05:04 Asia/Tehran
  • Իրանի միջուկային համաձայնությունը պիտի պահպանվի. Պուտին

Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:

Իրանի ռ ադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը շաբաթ գիշեր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկելու է Ասիայի արևմուտքում տիրող իրավիճակն, այդ թվում Սիրիայի ճգնաժամի և Իրանի հետ միջուկային համաձայնության հարցը:

«Սիրիացի տարհանվածների իրենց հայրենիք վերադառնալու ուղղությամբ բոլորը պիտի ջանք գործադրեն»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը նկատելով, որ Ռուսաստանը կշարունակի Սիրիայում իր հումանիտար օժանդակությունները:

Պուտինը նաև  ընդգծել է. «Գերմանիան համարվում է Ռուսաստանի առևտրական գլխավոր գործընկերներից մեկը և ռուսական արտադրանքը Եվրոպայի մայրցամաք արտահանելու կամուրջ է համարվում»:

Հանդիպման ժամանակ Մեկելը նույնպես իր աջակցությունը հայտնեց ՀԳՀԾ-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

ԱՄՆ-ի նախագահի այս քայլն արժանացել է համաշխարհային, մասնավորապես ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերի խիստ քննադատության:

Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն հայտարարել են, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին և պաշտպանելու են այն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ գիշեր ժամանեց Բեռլին:

Պիտակ