Օգոստոս 22, 2018 16:35 Asia/Tehran
  • Թրամփի պատմական խոստովանությունը .«ԱՄՆ-ի մեծ սխալը Միջին Արևելքում ներկայությունն էր»

ԱՄՆ նախագահը կրկին անգամ ասել է, որ Միջին Արևելքում այդ երկրի ուժերի ներկայությունն ի սկզբանե սխալ է եղել:

Չորեքշաբթի օրը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ այդ երկիրն ի սկզբանե չպետք է ներգրավեր Միջին Արևելքում և դա՝ ԱՄՆ-ի թույլ տված պատմական սխալն է եղել»:

Ավելի վաղ, Թրամփը հայտարարել է, որ Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի 17-ամյա ներկայության համար ծախսվել է 7 տրիլիոն դոլար, խոստավանելով, որ տարածաշրջանում այդ երկրի ներկայությունը ավերածությունից ու սպանությունից բացի այլ արդյունք չի ունեցել:

ԱՄՆ նախագահի խոստովանությունն ապացուցում է, որ Միջին Արևելքում ԱՄՆ-ի ավերիչ միջամտությունների համար ծախսվել է 7000 միլիարդ դոլար, սակայն այդ երկրի ժողովրդին ոչ մի օգուտ չի բերել:

Թրամփն այն դեպքում է քննադատում ԱՄՆ նախկին կառավարություններին՝ արած ծախսերի համար, երբ 2019 թվականի համար առաջարկած բյուջեի նախագծում, ինքն առաջարկել է 36 միլիարդ դոլարով ավելացնել բյուջեն՝ Հյուսիսային Կորեային մեկուսացնելու և Իրանի դեմ ճնշումները խստացնելու համար: 

Պիտակ