ՄԱԿ-ը հանդես է եկել Եվրոպայում էմիգրանտների ճգնաժամը կարգավորելու կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i97323-ՄԱԿ_ը_հանդես_է_եկել_Եվրոպայում_էմիգրանտների_ճգնաժամը_կարգավորելու_կոչով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել իրենց վրա վերցնել Իտալիայի ափամերձ գվարդիայի նավում գտնվող 150 էմիգրանտների պատասխանատվությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2018 18:08 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հանդես է եկել Եվրոպայում էմիգրանտների ճգնաժամը կարգավորելու կոչով

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել իրենց վրա վերցնել Իտալիայի ափամերձ գվարդիայի նավում գտնվող 150 էմիգրանտների պատասխանատվությունը:

Ինչպես հաղորդում է Associated Press- ը, այս միջազգային կառույցը շաբաթ օրն Իտալիային կոչ է արել թույլ տալ, որպեսզի էմիգրանտները անհապաղ դուրս գան «Դիչուտի»  նավից:

Ժնևում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է.«Արդեն ժամանակն է, որ եվրոպական երկրները վերջ դնեն փախստականների նկատմամբ ավելի քիչ պատասխանատվություն ստանձնելու մրցությանը և ճիշտ որոշում կայացնեն Միջերկրական ծովից փրկված փախստականներին ընդունելու վերաբերյալ»:

Իտալիայի ափամերձ գվարդիան օգոստոսի 16-ին էմիգրանտներին փրկեց մաքսանենգ բանդաների նավից: Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ քանի դեռ եվրոպական երկրները էմիգրանտներին ընդունելու որոշում չեն կայացրել, վերջիններիս չի թույլատրվի  դուրս գալ նավից: