Սեպտեմբեր 10, 2018 17:47 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննություններ անցկացնել Մյանմայի կառավարության կողմից մուսուլմանների դեմ գործված հանցագործությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների նոր գերակույն կոմիսարը կոչ է արել մեխանիզմներ ձևավորել Մյանմայի կառավարության կողմից ռոհինգիա մուոսուլմանների դեմ գործված ոճիրները հետաքննելու համար:

Երկուշաբթի օրը, մարդու իրավունքների խորհրդում իր առաջին ելույթի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների նոր գերակույն կոմիսար Միշել Բաչլեն կոչ է արել ռոհինգիա մուսուլմաների դեմ գործված ոճիրների, այդ թվում՝ սպանության ու խոշտանգման փաստերը հավաքագրելու և ապագայում հանցավորներին պատասխանատվության կանչելու համար միջազգային մեխանիզմների ձևավորել:

Նա հավելել է.«Այս մեխանիզմը նույնպես լրացնելու և աջակցելու է քրեական միջազգային ատյանի նախանական գործուղումը»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների նոր գերագույն կոմիսարն ասել է.«Ես այս խորհրդից պահանջում եմ  մի բանաձև վավերացնել և հաստատման համար հանձնել գլխավոր ասամբլեային, որպեսզի այս մեխանիզմը ձևավորվի:

2017թ. օգոստոսի 25-ից առ այսօր Մյանմայի բանակի կողմից ռոհինգիա մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունների ընթացքում զոհվել է ավելի քան 6 հազար մարդ և 8 հազար ուրիշներ էլ վիրավորվել են: Ռոհինգիա մուսուլմաններից ավելի քան 1 մլն մարդ ստիպված փախել են Բանգլադեշ:

Պիտակ