Ամերիկացի զորայինները կենսաբանական կասկածելի փորձարկումներ են կատարել Վրաստանի բնակչության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i98059-Ամերիկացի_զորայինները_կենսաբանական_կասկածելի_փորձարկումներ_են_կատարել_Վրաստանի_բնակչության_վրա
Վրաստանի կառավարության նախկին մի պաշտոնատար փաստեր ու ապացույցներ ներկայացնելով հայտարարել է, որ որոշ հիվանդությունների դեմ պատվաստում կատարելու անվան տակ, ԱՄՆ-ն միկրոբային, կենսաբանական ու քիմիական զենքեր է փորձարկում Վրաստանի ժողովրդի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 02:50 Asia/Tehran
  • Ամերիկացի զորայինները կենսաբանական կասկածելի փորձարկումներ են կատարել Վրաստանի բնակչության վրա

Վրաստանի կառավարության նախկին մի պաշտոնատար փաստեր ու ապացույցներ ներկայացնելով հայտարարել է, որ որոշ հիվանդությունների դեմ պատվաստում կատարելու անվան տակ, ԱՄՆ-ն միկրոբային, կենսաբանական ու քիմիական զենքեր է փորձարկում Վրաստանի ժողովրդի վրա:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարար  Իգոր Գիորգաձեն երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռիչարդ Լուգար»-ի անվան առողջապահական ու հետազոտական կենտրոնի ամերիկացի պաշտոնյաներն ու զորայինները վրացի քաղաքացիների մասնակցությամբ գաղտնի փորձարկումներ են իրականացրել և դա ապացուցում են իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը:

Հղում կատարելով մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտած իր տեղեկություններին, որոնք խոստացել է հրապարակել առաջիկա օրերին, նա նշել է, որ 2015 թվականի հոկտեմբերին ամերիկյան այս բուժկենտրոնում «Հեպատիտ C» հիվանդության բուժման կուրս անցկացնող շուրջ 30 հիվանդներից 24-ը մեկ օրվա ընթացքում մահացել է, իսկ նրանց մահվան պատճառը հայտնի չէ: