Սեպտեմբեր 20, 2018 17:26 Asia/Tehran
  • Դեպի Միջին Արևելք զորաշարժն ԱՄՆ-ի պատմական ամենամեծ սխալն էր. Թրամփ

ԱՄՆ նախագահը Միջին Արևելքում իր երկրի ռազմական միջամտությունը համարել է ԱՄՆ-ի պատմական ամենամեծ սխալը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Հիլ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, այս մեծ սխալի համար պատասխանատու ներկայացնելով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին, ասել է. «Միջին Արևելքում ռազմական գործողության Բուշի որոշումն ԱՄՆ-ի պատմական ամենամեծ սխալն էր»:

«Նախկին նախագահ Բորաք Օբամայի օրոք այդ տարածաշրջանից ամերիկացի զորայիններին հեռացնելն էլ մեկ այլ սխալ է համարվում»,-հայտարարել է Թրամփը:

Թրամփի ընդգծմամբ, Միջին Արևելքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը 7000 միլիարդ դոլար է արժեցել այդ երկրի համար և հանգեցրել է միլիոնավոր մարդկանց զոհվելուն:

ԱՄՆ-ի «Բրաուն» համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, Իրաքում ու Աֆղանստանում պատերազմների, նաև Պակիստանի ու Սիրիայի հետ կապված ռազմական քայլերի ծախսերը կազմել են շուրջ 5600 միլիարդ դոլար:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Վաշինգտոնը 2001-ից 2008 թվականների կտրվածքում Իրաքում ու Աֆղանստանում պատերազմներին հատկացրել է 1520 միլիարդ  դոլար:

Թրամփն այն պայմաններում է քննադատում ԱՄՆ նախկին նախագահների կողմից պատերազմների հրահրումը, երբ ինքը շարունակելով Իրաքում, Սիրիայում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն, բազմիցս արտահայտվել է այլ երկրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հարձակման մասին:

Պիտակ