Սեպտեմբեր 25, 2018 11:14 Asia/Tehran
  • Պեկինը շարունակելու է Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները

Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, կարևորելով ՀԳՀԾ-ի հարգումը, Չինաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Պեկինը շարունակելու է Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունը:

Նյու-Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստի շրջանակներում, Իրանի Չինաստանի արտգործնախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Վան Յին հանդիպում են ունեցել և քննարկել են երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում, ինչպես նաև ՀԳՀԾ-ին առնչվող հարցեր:

Վան Յին ցավ է հայտնել Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով նահատակվեց 25 և վիրավորվեց ավելի քան 60 մարդ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Զարիֆը ԻԻՀ նախագահի հետ Նյու-Յորք է մեկնել:

Երկուշաբթի օրը, Զարիֆն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:

Պիտակ