Հոկտեմբեր 23, 2018 16:37 Asia/Tehran
  • ԵՄ-ը ԱՄՆ-ի կոչ է արել հավատարիմ մնալ միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրին

ԵՄ-ը կարևորել է ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրությամբ ԵՄ-ը ԱՄՆ-ին կոչ է արել մտածել  այն հետևանքների մասին, որ միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից դուրս գալը կարող է ունենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ու աշխարհի անվտանգության համար:

ԵՄ-ի հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն միջին հեռահարությամբ միջուկայինի հրթիռների ագելման պայմանագրի պահպանման համար, ինչը մեծ նշանակություն ունի Եվրոպայի ու աշխարհի խաղաղության պահպանման առումով»:

Հաղորդագրության վերջում շեշտվել է, որ աշխարհը առավել ապակայունացնող ու անօգուտ սպառազինական մրցապայքարի կարիքը չունի:

Շարունակելով միջազգային հանձնառությունների անտեսման վարքագիծը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.«ԱՄՆ-ն պատրաստվում է հաջորդ շաբաթ դուրս գալ միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից»:

Պիտակ