Ռուհոլլահի դպրոցում (24.Պաղեստին)
(last modified Sun, 27 Jan 2019 14:22:46 GMT )
Հունվար 27, 2019 17:52 Asia/Tehran

Այս հաղորդումը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ Պաղեստինի հարցի վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Եթե հիշում եք, նախորդ երկու հաղորդումների ընթացքում անդրադարձանք արտաքին քաղաքականության վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետներին: Նշեցինք, որ համաշխարհային բռնատիրության դեմ պայքարը և բռնահարված ժողովուրդներին պաշտպանելն արտաքին քաղաքականության շրջանակներում իմամ Խոմեյնիի ամենակարևոր նպատակներն էին: Նշեցինք, որ իսլամական հեղափոխության առաջնորդն իսլամական երկրների միասնությունը համարում էր գերտերությունների բռնատիրական նկրտումների կանխելուն ուղղված կարևոր գործոն: Եվ քանի որ Պաղեստինի հարցն իսլամ աշխարհում առանցքային հարց է և աշխարհի բոլոր մուսուլմանների միասնության գործոնն է հանդիսանում, այս շրջանակներում, իմամ Խոմեյնին մշտապես կարևորել է Պաղեստինի հարցն, անդրադառնալով այն բոլոր բռնություններին, որ Իսրայելի ռեժիմը գործադել է պաղեստինիցների նկատմամբ:

 

Հետաքրքիր է, որ Պաղեստինի վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետները, որպես հայտնի դեմք և կրոնական առաջնորդ, Իսրայելի լեգիտիմությանը մարտահրավեր նետելու և շահի ռեժիմի դեմ պայքարելու հարցում, որ շատ սերտ կապեր է ունեցել Իսրայելի ռեժիմի հետ, նման է  եղել իր ժամանակի հայտնի մտավորականների տեսակետների հետ և բազմաթիվ մտավորականներ, ազատախոհ ու արդարամիտ մարդիկ, բարձր են գնահատել իմամ Խոմեյնիի արդար դիրքորոշումը` Պաղեստինի ժողովրդի ու Իսրայելի նկատմամբ, որը գտնվում էր իր ռազմական անվտանգության վերելքում: Որպեսզի իմամ Խոմեյնիի տեսակետների մասին այս հարցի վերաբերյալ ունենաք համապարփակ գաղափար, նախ պետք է անդրադառնանք այն հարցին, թե ինչպես ստեղծվեց Իսրայելի  բռնատիրական ռեժիմը և նշենք, թե այս ռեժիմն ինչ դիրք էր զբաղեցնում հանրային կարծիքի մոտ: Ինչպես գիտեք, սիոնիստ հրեաների երկարատև աշխատանքից հետո, որին աջակցում էր Բրիտանիայի կառավարությունը, 1947թ նոյեմբերի 29-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան վավերացրեց Պաղեստինի տարածքն արաբական ու հրեական մասերի բաժանելու նախագիծը: Հրեաները, որ երկար տարիներ սպասում էին այդ հնարավորությանը, չարաշահելով արաբների թուլությունը, հռչակագրից 5 ամիս անց ստեղծեցին Իսրայելի կառավարությունը: Պաղեստինի սրտում հրեական պետություն ստեղծելու ջանքերն ապարդյուն մնացին: Սակայն ավելի ուշ, Բրիտանիայի ճնշման ներքո, պետությունները ճանաչեցին Իսրայելին և այս սուտ կառավարությունը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Այաթոլլահ Քաշանի

 

Իսկ 1949թ. Իրանի շահի ռեժիմը, 400 հազար դոլար նվերի դիմաց, պաշտոնապես ճանաչեց Իրսայելին և Երուսաղեմում հիմնեց հյուպատոսարան: Դա բացասական մեծ արձագանք ստացավ Իրանում, հատկապես կրոնական ու ազգային շրջանակներում: Իրանի հայտնի կրոնական դեմքերից Այաթոլլահ Քաշանին, կոչ արեց ապստամբել այս գաղութատիրական ռեժիմի դեմ, դա համարելով կրոնական պարտավորություն:

Մեկ տարի անց, այդ պայքարը ստացավ լայնածավալ բնույթ; Իսկ դոկտոր Մոսադեղի ղեկավարած ժողովրդական կառավարությունն իշխանությունն իր ձեռքն էր առել, և հետ վերցրեց Իսրայելը պաշտոնապես ճանաչելու որոշումն ու հայտարարեց, որ Իրանը խզում է իր կապերն այդ ռեժիմի հետ: Իսլամական երկրների դիվանագետների և հայտնի քաղաքական գործիչների կողմից, Իրանի այդ քայլը բարձր գնահատվեց: Սակայն այն զայրացրեց ԱՄՆ-ին ու Բրիտանիային: Արդյունքում, 1953թ տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով, Մոսադդեղի լեգիտիմ կառավարությունը տապալվեց: Դրանից հետո, շահի ռեժիմը սերտ կապեր հաստատեց Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հետ և Իրանի նավթի ազգայնացման շարժումը ձախողվեց: Իսկ Մոսադդեղի տապալումից հետո երկրում տարածվեց բռնատիրությունը: Այս վիճակը տևեց մինչև 1979թ իսլամական հեղափոխության հաղթանակը: Մինչև հեղափոխության հաղթանակը, Իսրայելի ռեժիմի հետ Իրանի կապերը քաղաքական, տնտեսական ու ռազմական անվտանգության ոլորտներում, գնալով սերտանում էին: Որես օրինակ, ԿՀՎ-ի և Մոսադի օրինակով, հեղաշրջումից 4 տարի անց, Իրանում ստեղծվեց աշխարհում ու տարածաշրջանում ամենասարսափելի Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս վարչությունն ամենասարսափելի ոճրագործություններն էր իրականացնում նրանց նկատմամբ, ովքեր դեմ էին շահին: Մինչև հեղափոխությունը, Իրանի ու Իսրայելի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ: Իրանի  աջակցությամբ, Իսրայելը կարողացավ դիմակայել արաբներին ու ամրապնդել իր դիրքերը Պաղեստինում: Մյուս կողմից, Իսրայելը ռազմական առումով նույնպես աջակցեց շահին և արդյուքնում, երկրում խեղդվում էր ցանկացած ընդդիմադիր ձայն: Իսրայելի ու Իրանի այդ ժամանակի համագործակցությունը, խստորեն քննադատվում էր տարածաշրջանի ու աշխարհի իսլամական երկրների կողմից: Նման պայմաններում, իմամ Խոմեյնին, խիզախորեն դարձավ Պաեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության դրոշակակիրը: Իմամ Խոմեյնիի այս քայլը նոր հույս ներշնչեց Իրանի և մուսուլման ժողովուրդներին, որոնք Իսրայելից մի քանի անգամ պարտություն էին կրել և հիասթափություն ապրել: Այդ ժամանակ, իմամ խոմեյնին Ռամադանի վերջին ուրբաթ օրը հռչակեց Երուսաղեմի օր, որը դարձավ պաղեստինցիների իրավունքների պաշտպանության օր:

 

Իմամ Խոմեյնին քննադատում էր շահին, որ տնտեսական կապեր է հաստատել Իսրայելի հետ և պատճառ դարձել, որ այդ ռեժիմի ազդեցությունը Իրանի տնտեսության մեջ մեծանա: Իրանի բռնատիրական կառավարությունը ոչ միայն նավթային ու սպառազինական սերտ համագործակցություն էր ծավալել Իսրայելի հետ, այլև այդ ռեժիմին մասնակից էր դարձնում իր բոլոր ծրագրերին, այդ թվում` արդյունաբերական, գյուղատնտեսական ու տնտեսական ոլորտներում: Այս տարիների ընթացքում, Իսրայելի տնտեսական և արդյունաբերական ոլորտի փորձագետները կարողացան Իրանի գյուղատնտեսական ու առևտրական ոլորտներում մեծ տեղ զբաղեցնել: Որպես օրինակ, Ղազվինում, 12 հեկտար տարածքում իրականացվեց գյուղատնտեսական խոշոր նախագիծ: Իմամ Խոմեյնին, քննադատելով շահի քայլերը, նշում էր, որ անտառները, արոտավայրերը, ստորգետնյա ջրերը, գետերն ազգայնացվելու անվան տակ, երկրի լավագույն տարածքները հանձնվեցին անգլիացիներին, ամերիկացիներին ու սիոնիստներին: Ղազվինը, որը գյուղատնտեսության համար լավագույն շրջանն է, տրվեցին հրեաներին, իսկ տեղի գյուղացիներն արտագաղթեցին: Իսրայելն ակտիվացավ նաև Իրանի բանկային ու առևտրային ոլորտներում: Իրանի առևտրային հավասարակշռությունը փոխվեց ի շահ Իսրայելի: Իսլամական հեղափոխությունից 13 տարի առաջ, Իրանի առևտրական հավասարակշռությունն Իսրայելի նկատմամբ, պակասել էր 7-8 միլիարդ դոլարով: Իմամ Խոմեյնին ասում էր. «Իսրայելն իր ձեռքն է առել Իրանի տնտեսության կարևոր ճյուղերը: Իսկ Իրանի կառավարությունն ամեն կերպ ստեղծեց դրա հնարավորությունը: Ես բազմիցս զգուշացրել եմ, որ նման քայլերը վնասում են մեր սրբություններին, անկախությանն ու տնտեսությանը»: Իսրայելի հետ  տնտեսական կապերը ոչ միայն չհանգեցրին Իրանի տնտեսության զարգացմանը, այլ ավելացրին աղքատության մակարդակը: Իսրայելից ներմուծվող ապրանքների ծավալներն աստիճանաբար ավելացան: Իմամ Խոմեյին այդ ժամանակ ասում էր. “Իրանի տնտեսությունն այսօր ԱՄՆ-ի ու Իսրայելի ձեռքերում է: Իրանի շուկան այլևս չեն կառավարում իրանցիները, իսկ առևտրականներն ու գյուղացիները սնանկանում են: Իսրայելցիների ու ամերիկացիների համար ստեղծվել է սև շուկա և ոչ ոք ձեռք չի մեկնում աղքատ ժողովրդին»: Իմամ խոմեյնին շահին զգուշացնում էր, որ պաշտպանելով Իսրայելին, ավեի է ճնշում պաղեստինցիներին և զայրացնում մուսուլման աշխարհին: Նա ասում էր. «Մի եղբայրացեք Իսրայելի հետ, ով մուսուլմանների ու պաղեստինցիների թշնամին է և ավելի քան կես միլիոն մուսուլմանի փախստական է  դարձրել: Մի զայրարցեք մուսուլմաններին»: