Փետրվար 04, 2019 20:34 Asia/Tehran

«Իրանական ապրանքների հովանավորումը» կարգախոսն ընտրվել է հեղափոխության մեծարգո առաջորդի կողմից ՝ իրանական 1397 թվականի համար: Հաղորդաշարի հերթական համարում խոսելու ենք այդ ուղղությամբ և տնտեսական զարգացման ոլորտում վերջին քառասուն տարիների Իրանի ձեռքբերումների մասին:

Երկրների տնտեսական զարգացման ռազմավարությունների քննարկումը ցույց է տալիս, որ տնտեսության դիմադրությունը և ազգային արտադրման ամրապնդումն անհրաժեշտություններ են համարվում և տարիների ընթացքում դրական արդյունքներ են ունեցել: Այսօր տնտեսական բարվոք վիճակի գնահատման անհրաժեշտ պայման է  կայունության և ֆինանսական ամուր հիմքերի առկայությունը: Փաստորեն կայունության միջոցով կարելի է դիմադրության հասնել: Կայունությունը գոյանում է դիմադրողական տնտեսության  շրջանակում: Այս նպատակի իրականացումը պահանջում է արտադրման , արտաքին առևտրի բաժնի, ֆինանսական ու արտարժութային կայունությունը և    ազգային դրամական միավորի ամրապնդումը: Զարգացող երկրներում տեսական ու փորձնական քայլերը ցույց են տվել, որ ֆինանսական կայունությունը ֆինանսական զարգացման անհրաժեշտ , սակայն ոչ բավարար պայմանն է : Այդպիսով ֆինանական հաստատություններին ՝ հատկապես բանկներին սպառնացող վտանգների ինչւշու չէ նաև այդ հաստատությունների խոցելիության պատճառով ֆինանսական կայունությունը մշտական վերահսկման կարիք ունի:

Վերջին տարիներին տարբեր երկրներում, նաև համաշխարհային շուկայում ֆինանսական ճգնաժամեր են տեղի ունեցել: Ճգնաժամեր, որոնք ունեկցվել են տնտեսության համար ավերիչ հետևանքներով: Ինչպես օրինակ Եվրոպայի և արևելյան Ասիայի երկրների տնտեսական ճգնաժամերը , որոնք բացասական հետևանքներ են ունեցել տվյալ երկրների տնտեսության ու արտադրման վրա:

Այդ տարիներին Իրանի տնտեսությունը ևս ճգնաժամեր ու խնդիրներ է թիկունքում թողել, սակայն չնայած պատժամիջոցային պայմաններին, Իրանը կանխել է ֆինանսական ճգնաժամերը և հենվելով իր տրամադրության տակ գտնվող բազմազան հնարավորությունների, թույլ չի տվել, որ տնտեսական անկայունությունը վերածվի քաղաքական անկայունության: Հաշվի առնելով ֆինսանսական ճգնաժամի ծանր հետևանքները, գլխավոր խնդիրը ՝ ճգնաժամի տարածումը կանխելն է: Այստեղ առաջնահերթ է համարվում նման ճգնաժամերի ստեղծման հավանականությունը մեղմող քաղաքականությունների գնահատումը: Նման քաղաքականություններից են համարվում ներմուծումների չափերի վերահսկումը, ներքին արտադրանքի հովանավորումը, աշխատանքային պայմանների ապահովումը, ապրանքի մաքսանենգման դեմ լուրջ պայքարը, կանխիկ գումարների վերահսկումը, հեղինակավոր ու վստահելի արտարժույթի զամբյուղի օգտագործումը և դոլարից կախվածության պակասեցումը: Փորձը ցույց է տալիս, որ երկրները, որոնք չունեն կայուն տնտեսություն, խիստ խոցելի են վերտարածաշրջանային տնտեսության հսկաների դեմ :Ընդհանուր առմամբ, տնտեսական սպառնալքին էլ ինչպես ռազմականը, կարող է կործանիչ ազդեցություն ունենալ և տնտեսական հետևանքների բարդությանը նաև երկրների խոցելիության մակարդակին համապատասխան , թիրախավորվում է երկրների ազգային անվտանգությունը: Ուստի տնտեսական անվտանգությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով ՝ ինչպիսիք են հանկարծակի ցնցումների նկատմամբ դիմացկանությունը , պատժամիջոցների կիրառման, արտադրման կամ տնտեսական մեկ կամ մի քանի բաժիններում ներկայացվելու բացակայության պատճառներով ապրանքի պակասի հետևանքով ճնշումային ծանր պայմաններում ճկունությունը , նաև տեղայնական գիտելիքներին ապավինելու, դեպի առաջ քայլելու, նաև հիմնական ապրանքների ապահովմանը զուգընթաց առաջընթացային հանգամանքներով: Այդ վնասները հանգեցնում են հանրային դժգոհությունների, գնաճի, գործազրկության, լճացման և այլ անցանկալի երևույթների , որոնք ի վերջո բերելու են սպառնալիքների: Տնտեսական դիմադրությունը կարելի է մեծացնել «Տնտեսական ինտեգրման ամրապնդման» միջոցով: Այս առումով անցյալի համեմատությամբ, տնտեսական գործակցության և տարբեր պետությունների հետ գործակցության առումներով, Իրանը լավ իրավիճակում է գտնվում:

Իրանի արտահանումների երաշխավորման ֆոնդի գործադիր տնօրեն ՝ Սեյյեդ Քյամալ Սեյյեդ Ալին ասել է.«Մեր առևտուրը գտնվում է տարածաշրջանում իրականացվող քաղաքականությունների ազդեցության ներքո: Պետք է փորձենք տարածաշրջանում հարևան շուկաների հետ գտնել անհրաժեշտ ինտեգրման եզրեր: Այդ դեպքում, էներգետիկայի, արդյունաբերական ու ավանդական տարբեր ոլորտներում մեր երկրի տնտեսական մեծ պոտենցիալի շնորհիվ, Կարող ենք արտահանումային մեծ շուկաներ ապահովել»: Դրական երևույթներից մեկն էլ այն է, որ Իրանի արտահանումներն ու  ներմուծումները համեմատական բալանսային պայմաններում են գտնվում: Վիճակագրական տվյալների համաձայն, անցյալ տարվա ընթացքում Իրանն ունեցել է 42 միլիարդ դոլարի ոչ-նավթային արտահանումներ և 41 միլիարդ դոլարի ներմուծումներ: Դա այն իմաստով, որ ոչ-նավթային արտադրումներով հնարավոր է շարժել տնտեսության անիվը: Այսօր Թուրքիայի և Կորեայի նման երկրներ նավթառատ երկրներից շատ ավելի շուտ են հայտնվել մրցակցային դաշտում, քանի որ նավթառատ երկրներում ՝ ինչպես օրինակ հարևան պետություններով, մեծածավալ արտադրություններ չեն իրականացվում և այդ երկրների արտադրությունը նույնիսկ իրականացվում է նավթի կողքին: Կարելի է նկատել, որ նավթի գների անկման պայմաններում, նավթառատ երկրները զրկվել են իրենց պաշարների մեծ մասից և հայտնվել են 15-ից 65 տոկոսանոց արժութային անկման առջև: Կարելի է ասել, որ որոշակի ապրանքից մի երկրի կախվածությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

 

Պիտակ